National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.06.2013
Ազգային ժողովի նիստում
1 / 10

Հունիսի 12-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնածողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Խոսելով բյուջեի կատարողականից՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում պաշտպանության բնագավառի ծախսերը եղել են օրինական եւ հիմնավոր:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին ԱԺ պատգամավորները:

Այնուհետեւ արտահերթ ելույթ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրանք անդրադարձան նախարարությունների հիմնական գործառույթներին եւ իրենց ոլորտներում բյուջեով իրականացված ծախսերի ու ծրագրերի արդյունավետությանը:

Հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաեւ ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Խոսելով կոռուպցիայի ծավալներից՝ խմբակցության ղեկավարը նկատեց, որ անհրաժեշտ է հարկային դաշտ բերել 50 տոկոս կազմող ստվերային տնտեսությունը: Խմբակցության ղեկավարը պետության զարգացման համար կարեւորեց օրենքի գերակայության ապահովումը:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ խմբակցությունը բյուջեի հաշվետվությունը հանգամանալից ուսումնասիրել է Աժ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Պատգամավորն անդրադարձավ սոցիալական եւ գյուղատնտեսության ոլորտների հատկացումներին եւ ողջունեց այդ ոլորտներում իրականացված ծրագրերը: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ կողմ են քվեարկելու հաշվետվությանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Ըստ խմբակցության ղեկավարի` հաշվետվությունում տեղ գտած ծախսերը չեն ծառայել ներկայացված նպատակներին:

Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը՝ Վահան Բաբայանը նշեց, որ որքան պաշտոնական թվերով բարելավվում է ՀՀ տնտեսական վիճակը, նույնքան վատթարանում է ժողովրդի սոցիալական դրությունը: Վահան Բաբայանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված կատարողականին:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ այս քննարկումներն ունեն քաղաքական բնույթ եւ որակապես տարբերվում են նախորդ քննարկումներից: Պատգամավորը իշխանության առջեւ ծառացած խնդիրները հստակեցնելու առումով օգտակար համարեց ընդդիմության քննադատությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումներ կազմակերպելու համար: Կառավարության ղեկավարը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ստացվել:

Նիստում ՕԵԿ խմբակցությունը ներկայացրեց հարցապնդում, որը վերաբերում էր «Արմավիա» ավիաընկերության կողմից իրացված ավիատոմսերի գնի մեջ ներառված եւ 10.000 դրամի չափով հաշվարկված օդի տուրքի գումարներին:

Օրվա վերջին նիստում, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am